ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը՝ իր ծրագրերի մասին

Թրամփը՝ իր ծրագրերի մասին
10.11.2019 | 13:40

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչով է զբաղվելու, երբ թողնի պետության ղեկավարի պաշտոնը: Նա չի վերադառնա հեռուստատեսություն: Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ամերիկյան հեռուստապրոդյուսերի հետ քննարկել է շոուին իր մասնակցության հարցը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո. «Դա ճիշտ չէ, այդպիսի խոսակցություն երբեք չի եղել»:


Նա առայժմ ժամանակ չունի նույնիսկ մտածելու հեռուստատեսության մասին:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ